«Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը

«Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՀաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության սրումը, ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադը տեղակայվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմաններին:

Parstoday-ը գրում է, որ ըստ ԻՀՊԿ «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադի տեղեկատվական կայքի, հեղափոխական գվարդիայի ցամաքային ուժերն ավելի վաղ տեղակայվել են երկրի հյուսիսարևմտյան սահմաններին:

Ըստ այս հաղորդման՝ տանկերն ու ռազմական տեխնիկան տեղակայվել են Խոդաաֆարին և Ջուլֆա շրջանների բնակիչների անվտանգությունն ապահովելու և հյուսիսարևմտյան սահմանի երկայնքով անվտանգություն հաստատելու նպատակով:

ԻՀՊԿ անդամներից մեկը հայտարարել է. «ԻՀՊԿ ցամաքային ուժերին հանձնարարվել էր պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և Խոդաաֆարինի անվտանգությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում