Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն

Արցախի ՊՆ. Թշնամական կողմի մեղադրանքներն իրականության հետ որևէ առնչություն չունեն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.

«ԱՄՆ-ում հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ձեռք բերելուց հետո, որը ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 08:00-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս 08:00-ն չլրացած, շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ, բայց որոշ ժամանակ անց հեռացրեց այդ տեղեկատվությունը:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի ՊՆ-ն տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ նշելով, թե հայկական ուժերը հարավային ուղղությամբ հրետակոծության են ենթարկում ադրբեջանական դիրքերը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում»։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ իբր հայերը կոպտորեն խախտել են հրադադրի պայմանավորվածությունը՝ կրակելով Լաչինի շրջանի գյուղերից մեկից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում