ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել

ԻՀՊԿ-ի հրամանատարը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության ֆոնին երկրի հյուսիս-արևմուտքում զորքեր են տեղակայվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի հրամանատար Մոհամադ Պակպուրը հայտարարել է, որ իր ժողովրդի անվտանգությունն ու ազգային շահերը Իրանի Իսլամական Հանրապետության համար ամենակարևոր «կարմիր գծերն են», գրում է IRNA գործակալությունը։

Սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է «մեր թանկագին ժողովրդի անդորրը», կհանդիպի պատասխան միջոցառումների: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Պակպուրը երկրի հյուսիս-արևմուտքի սահմանամերձ շրջաններ կատարած իր այցի ժամանակ։

Ինչպես նշել է հրամանատարը, երկու հարևան երկրների միջև հակամարտությունը ստիպել է Իրանին իր հյուսիս-արևմտյան սահմաններում ԻՀՊԿ-ի ուժեր տեղակայել՝ ազգային շահերը և մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

Նա նաև հավելել է, որ ԻՀՊԿ-ն ակտիվորեն գործում է սահմանամերձ շրջաններում, հետևում է սահմանային իրադարձությունների զարգացմանը և համապատասխան միջոցներ է ձեռնարկում բոլոր խնդիրները լուծելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում