Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ

Թուրքիայի գործողություններն անտանելի են․ ԵՄ խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն անդրադարձել է Թուրքիայի գործողություններին ու նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնին ուղղված վիրավորանքներին, թե վերջինս հոգեկան առողջության խնդիրներ ունի։

«Դրական օրակարգի փոխարեն՝ Թուրքիան ընտրում է սադրանքներն ու միակողմանի գործողությունները Միջերկրական ծովում և այժմ նաև վիրավորանքները:

Դա անտանելի է:

Հարգանք Եվրոպայի և նրա անդամ պետությունների հանդեպ»,- թվիթերում գրել է Շառլ Միշելը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում