«ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ

«ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին»․ կոնգրեսական Ադամ Շիֆ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄիացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի ԼՂ-ում վերջ դնի պատերազմին, Twitter-ում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաև Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիևի և Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այդ պատերազմին»,– գրել է կոնգրեսականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում