Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը

Ֆրանսիան մուսուլմանական երկրներից պահանջել է դադարեցնել ֆրանսիական ապրանքների բոյկոտը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄուսուլմանական երկրները պետք է անհապաղ դադարեցնեն ֆրանսիական ապրանքների բոյկոտը: Նման պահանջով է հանդես եկել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է france24.com-ը:

Դիվանագետները նշել են, որ վերջին շրջանում մի շարք Մերձարևելյան պետություններում նկատվում են ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչեր: Նման կոչերը «անհիմն են և դրանք հարկ է ահապաղ դադարեցնել, ինչպես և հարձակումները Ֆրանսիայի վրա, որոնք իր նպատակներով օգտագործում է ծայրահեղական փոքրամասնությունը»,- հայտնել են նախարարությունում:

Փարիզում նաև կոչ են արել այդ երկրների ղեկավարություններին զերծ մնալ բոյկոտին ուղղված ցանկացած կոչերից և օգնել ֆրանսիական ընկերություններին և ձեռնարկություններին իրենց գործունեության հարցում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կատարում խանութներից հեռացրել են ֆրանսիական ապրանքները: Նման քայլի համար պատճառ է դարձել մուսուլման աշակերտի կողմից Փարիզի մոտակայքում ֆրանսիացի ուսուցչի դաժան սպանության ֆոնին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտահայտություններն իսլամի մասին: Նախագահը նշել էր, որ իսլամը, որպես կրոն, ճգնաժամի մեջ է ամբողջ աշխարհում: Մակրոնը հայտարարել է նաև Ֆրանսիայում իսլամական անջատողականության դեմ պայքարի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում