Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան

Ադրբեջանական կողմի հայտարարությունները ունեն ակնհայտ սադրիչ բնույթ. Շուշան Ստեփանյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:

Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:

Այս առումով, ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում