«ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով

«ԼՂ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի»․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Կրեմլում ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին և կարծում են, որ հարցի խաղաղ կարգավորումն այլընտրանքի չունի:

Այս մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ria.ru-ն։

«Այժմ մենք շարունակում ենք ուշադիր հետևել հակամարտող կողմերի շփման գոտում տիրող իրավիճակին։ Մենք կարծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում