Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների

Թուրքամետ վարձկանների հրամանատարն ասել է, որ իրենք Ադրբեջանում կռվում են ընդդեմ ռուսների

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱմերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը Twitter-ում գրել է, որ թուրքամետ «Սուլթան Մուրադ» սիրիական ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկն իրեն հայտնել է, որ սիրիացիները թե՛ Լիբիայում, թե՛ Ադրբեջանում կռվում են «ռուսների» դեմ։

«Ըստ նրա, սիրիացիները Լիբիայում և Ադրբեջանում կռվում են ռուսների դեմ, քանի որ ռուսները սիրիացիների ամենամեծ թշնամին են»,- գրել է լրագրողը։

Լրագրողը նաև տեղեկացրել է, որ «Սուլթան Մուրադ»-ի՝ իր լուսաբանումից դժգոհ հրամանատարն իրեն առաջարկել է Թուրքիա գնալ՝ անձնապես զրուցելու համար»:

Բացի այդ, լրագրողուհին հրապարակել է հրամանատարից ստացած հաղորդագրությունը, որում, մասնավորապես, ասվում է․ «Արդեն ասացի, եթե ցանկանում ես քեզ պատմեմ այն ինչ գիտեմ, արի Թուրքիա և զրուցիր ինձ հետ ու դու կփոխես քո կեսակետը։ Եթե ինքդ չես կարող գալ, ուղարկիր քեզ վստահելի մեկին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում