Իրանը խոշոր մեխանիզացված միավորումներ է տեղափոխում Նախիջևանի հետ սահման

Իրանը խոշոր մեխանիզացված միավորումներ է տեղափոխում Նախիջևանի հետ սահման

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻրանի Իսլամական հեղափոխության կորպուսը Մազանդարանի և Գիլյանի շրջանների հատուկ նշանակության ուժերն ու ռազմական տեխնիկա է ուղարկում Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաև Նախիջևանի հետ սահման։

Ինչպես տեղեկացնում է իրանական Azariha տելեգրամ ալիքը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության կորպուսի ներկայացուցիչը, նշելով, որ Թեհրանը դա անում է երկրի հյուսիս-արևմտյան սահմանների երկայնքով օտարերկրյա ներկայությունից երկրի ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանության համար:

«Իրանը տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանների ոչ մի փոփոխություն չի հանդուրժի»,- ասել է Իրանի ներկայացուցիչը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում