Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իսրայելցի պաշտոնակցի հետ և քննարկել Սիրիային ու Իրանին առնչվող հարցերը

Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել իսրայելցի պաշտոնակցի հետ և քննարկել Սիրիային ու Իրանին առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշքենազին Աթենքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը քննարկել է Սիրիային, Իրանին առնչվող հարցերն ու երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այդ հարցերի թվում են եղել «Հեզբոլլահ» լիբանանյան շիա շարժման գործունեությունը, ինչպես նաև կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հարցում համագործակցությունը: Կողմերն ընդգծել են հետաքրքրվածությունն ակտիվ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում:

Մտքեր են փոխանակվել նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում