Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել են դիվերսիոն խմբերի փնտրման և ջախջախման գործողությունները, որոշ դիվերսիոն խմբեր, նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են, բայց մի քանի գյուղերում մարտերը շարունակվում են: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ որոնողական և ջախջախման գործընթացները շարունակվելու են։

«Այո, հակառակորդը որոշ տեղերում ունեցավ հաջողություն, այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ, ես հավատում եմ հայ զինվորի բազկին, խելքին, տոկունությանը: Վիճակը ծանր է, մարտերը դաժան, սաստիկ են, բայց անելանելի չեն»,- ասաց նա և նշեց, որ այսօր հայ գեներալը շատ հաճախ ավտոմատը ձեռքին կռվում է, կանգնած է զինվորի, կամավորականի կողքին․ «այսպիսի ճակատամարտեր շատ են եղել Հայոց պատմության մեջ, վստահ եմ՝ հաղթելու ենք»։

Արծրուն Հովհաննիսյանն ասաց՝ երեկ ամերիկյան բլոգներից մեկը հրապարակել է ամերիկյան արբանյակային լուսանկարներ, որտեղ երևում էին Ադրբեջանի օդավակայանում կայանված թուրքական F16 կործանիչներ և ապացույցներ կան, թե դրանք ինչպես են կիրառվել: «Մենք Ադրբեջանի սպառնալիքներից չենք զարմանում և չենք վախենում, մենք Ադրբեջանի սպառնալիքները և գործողությունները մեկ ամիս է` տեսնում ենք»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում