Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ

Թուրքիայում պայթյուն է որոտացել ահաբեկչի ձերբակալության ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի հարավարևելյան Հաթայ նահանգի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել այն պահին, երբ իրավապահները փորձել են ահաբեկչի ձերբակալել:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ նահանգապետ Ռահմի Դողանի խոսքով՝ ահաբեկիչը վնասազերծվել է, զոհեր չկան:

«Երկու ահաբեկիչների հետապնդման ժամանակ Իսկենդերունում պայթյուն է որոտացել: Ոչ ոք չի մահացել: Ահաբեկիչներից մեկը վնասազերծվել է, գործողությունները շարունակվում են»,– ասվում է նահանգապետի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում