ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Իրանի մի շարք քաղաքացիների, այդ թվում երկրի նավթի նախարար Բիժան Զանգանեի նկատմամբ:

Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սահմանափակումներ է մտցրել իրանական որոշ ընկերությունների և կազմակերպությունների նկատմամբ: Պատժամիջոցների տակ է ընկել նույնիսկ երկրի նավթի նախարարությունը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հաղորդագրություն է հայտնվել ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:

Սահմանափակումներ են մտցվել նաև Պանամայի և Հոնդուրասի դրոշներով երկու նավթատարի նկատմամբ: ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այդ նավերը կապված է Իրանի ազգային նավթային ընկերության հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում