«Փաստ». Ադրբեջանցիները իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ են վարձում այլ երկրներում

«Փաստ». Ադրբեջանցիները իրենց օգտին հրապարակումներ անելու համար բլոգերներ են վարձում այլ երկրներում

«Ադրբեջան անունով արհեստածին պետությունը միշտ էլ աչքի է ընկել ստով ու կեղծիքով՝ լինի դա չեղած պատմություն հորինելու, թե այլոց մշակութային արժեքները յուրացնելու գործում: Բնականաբար, ալիևյան կլանը պատերազմական շրջանում էլ ջանք ու եռանդ չի խնայում ամեն ինչ գլխիվայր շրջված ներկայացնել թե՛ իր ժողովրդին, թե՛ միջազգային հանրությանը:

Տեղեկություններ կան, որ ադրբեջանցիները փորձում են տեղեկատվական հոսքերում իրենց օգտին հրապարակումներ անելու համար հատկապես բլոգերներ վարձել այլ երկրներում: Մասնավորաբար, օրերս eadaily.com-ը գրել էր, որ նման փորձեր արվում են Ուկրաինայում:

Ըստ լրատվամիջոցի, մեդիա փորձագետ Լարիսա Դրոզդովան «NewsOne» հեռուստաալիքի եթերում մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը հավաքագրում տեղեկատվական բանակ:

«Ուկրաինայից արդեն փորձագետներ են պատրաստվում, որ տեղափոխեն Ադրբեջան, որպեսզի լուսաբանեն իրադարձությունները Ադրբեջանի կողմից և զրպարտեն Հայաստանին», – ասել է մեդիա փորձագետը, ով նաև նշել է, որ Ալիևի աշխատակազմը 5000-ական դոլար է խոստանում ամեն մի «փորձագետի»:

Նշվում են նաև մի քանի անուններ, որոնց դժվար է որևէ բանի փորձագետ անվանել. նրանց խնդիրն է վարկաբեկել Հայաստանն ու Արցախը: Մեդիա փորձագետների կարծիքով, այսպիսի բացահայտումները շատ կարևոր են, որպեսզի առաջին հերթին դյուրահավատ ընթերցողը չընկալի «խոսող գլուխներ»-ին որպես փորձագետներ և չապակողմնորոշվի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում