Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)

Կոչ ենք անում կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու կիրառումը․ ՀՀ ՊՆ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՉնայած ՀՀ ՊՆ կողմից հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին՝ սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ-ն այսօր հրապարակված իրազեկող տեսանյութում։

ՊՆ-ն ևս մեկ անգամ կոչ է անում ձեռնպահ մնալ նման քայլերից և կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել ևս՝ կիրառումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում