ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց

ԱՄՆ-ում հայերը բողոքի ակցիաներ են իրականացրել մի շարք ընկերությունների դիմաց

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ Վաշինգտոն քաղաքում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են իրականացրել Walgreens, Comcast և Verizon ընկերությունների դիմաց՝ կոչ անելով դադարեցնել համագործակցությունը BGRGroup լոբբիստական ընկերության հետ, որը մեծ գումաների դիմաց կոծկում է Բաքվի՝ Արցախում սանձազերծած պատերազմն ու ռազմական հանցագործությունները։ Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախմբի թվիթերյան էջը։

Պաստառներով և վանկարկումներով ցույցի մասնակիցները պահանջել են՝ «մասնակից չլինել Ադրբեջանի ռազմական հանցագործություններին» և կոչ արել մարդկանց բոյկոտել այդ ընկերությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում