ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել

ԱՄՆ-ի հայ երիտասարդները ԼՂ հակամարտության հարցում իրենց ձայնը լսելի դարձնելու համար հացադուլ են սկսել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ-ում Հայ երիտասարդների ֆեդերացիայի անդամները, որպես Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ իրականացվող գործողությունների թույլ արձագանքման բողոքի նշան, հացադուլ են սկսել:

Բողոքի ակցիայի հիմնական պահանջները Արցախի ճանաչումը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումն է․ այս մասին ասվում է Հայաստանի երիտասարդների ֆեդերացիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Նշվում է, որ հացադուլից առաջ հայ համայնքը քայլերթ է իրականացնել դեպի ԱՄՆ-ում ադրբեջանական հյուպատոսարանի շենք։ Հաղորդվում է, որ հացադուլ իրականացնելու մտադրություն ունեցող ամերիկահայ երիտասարդները պայքարելու են այնքան մինչև հասնեն Արցախի ճանաչմանը և Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում