Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին

Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերը հարյուր հազարավոր դոլարներ են նվիրաբերում հիմնադրամին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԻ զորակցություն Արցախի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում և համայնքներում հանգանակված նոր նվիրատվություններ, որոնք կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ ԱՄՆ Հայոց Արևելյան թեմից փոխանցվել է երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար։ Գերմանիայի հայոց թեմը առաքել է ևս ութսուն հազար եվրո գումար։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմը հերթական փոխանցումն է կատարել՝ տրամադրելով երեսունհինգ հազար հինգ հարյուր ԱՄՆ դոլար։

Նույն նպատակով մեկ այլ եկեղեցական հաստատությունից ստացվել է վաթսունութ հազար ութ հարյուր հիսուն ԱՄՆ դոլար գումար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում