Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել

Թուրքական լիրան շարունակում է ռեկորդային անկում գրանցել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրևմտյան դաշնակիցների հետ Անկարայի հարաբերությունների վատթարացման ֆոնին թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ կրկին անկում է գրանցել՝ հասնելով ռեկորդային ցածր ԱՄՆ մեկ դոլարի դիմաց 8.1 ցուցանիշի, գրում է english.alarabiya.net-ը։

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունը, Ֆրանսիայի հետ դիվանագիտական պայքարը, Թուրքիայի և Հունաստանի միջև ծովային իրավունքների շուրջ վեճը ներդրողներին ստիպել են զերծ մնալ ներդրումներ կատարելուց։

Լիրան այս տարի կորցրել է իր արժեքի 25 տոկոսը ամերիկյան արժույթի նկատմամբ:

Ակնկալվում էր, որ անցյալ հինգշաբթի Կենտրոնական բանկը կբարձրացնի իր տոկոսադրույքները 175 բազային կետով մինչև 12 տոկոս` լիրայի անկման ֆոնին, որն առաջացել էր բարձր գնաճի և Կենտրոնական բանկի արտարժույթի վատ պահուստների հետ կապված մտավախությունների պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում