Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive

Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանի երկնքում արված արբանյակային լուսանկարները հաստատում են, որ անդրկովկասյան երկրում «գրեթե հաստատ Թուրքիային պատկանող» վեց F-16 կործանիչ կա, գրում է The Drive պորտալը։

Տիեզերքից նկարահանման ոլորտում մասնագիտացված Maxar Technologies ընկերությունը Գաբալայի օդանավակայանում թուրքական բազմաթիրախային մարտական ինքնաթիռներ է ֆիքսել։ Մինչդեռ ավելի վաղ տեղեկություններ կային, որ Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 ինքնաթիռները Լեռնային Ղարաբաղի մոտակա մերձճակատային հատվածում՝ Գյանջայի ավիաբազայում են պահվել, սակայն ռազմական օբյեկտների վրա հայկական ուժերի հրթիռային հարվածներից հետո դրանք տեղափոխվել են Գաբալա։

«Գրեթե հաստատ Թուրքիան է այս ինքնաթիռների օպերատորը։ Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ադրբեջանական Գյանջաի օդանավակայան 6 F-16 ինքնաթիռ հուլիսի 21-ին են ուղարկել՝ իբր թուրքական և ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Գյանջան Գաբալայից առնվազն 120 կմ հեռավորության վրա է գտնվում»,– նշում է հրատարակությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում