Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների

Սիրիայում Թուրքիայի հովանավորյալ զինյալները լայնածավալ հարձակում են սկսել ի պատասխան ՌԴ օդատիեզերական ուժերի հուժկու հարվածների

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիայում Թուրքիայի կողմից աջակցվող ուժերը երեքշաբթի լայնածավալ հարձակում են սկսել երկրի կառավարական բանակի և կառավարության վերահսկողության տակ գտնվող շրջանների վրա, հաղորդում է almasdarnews.com-ը։

Նշվում է, որ այսօր առավոտյան Թուրքիայից աջակցություն ստացող զինյալները տասնյակ հրթիռներ են արձակել Լաթաքիայում, Իդլիբում, Հալեպում, Համայում քաղաքների և գյուղերի ուղղությամբ:

Աղբյուրը հայտնել է, որ հրթիռները մի շարք պայթյուններ են առաջացրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, սակայն գրոհայինների հարձակումը մեծ զոհերի չի հանգեցրել։

Թուրքիայի հովանավորյալ զինյալներն այս հարձակումը իրականացրել են ի պատասխան Իդլիբի հյուսիսում գտնվող «Ֆայլակ աշ-Շամ» մարզումային ճամբարի ուղղությամբ ռուսական օդատիեզերական ուժերի հզոր հարվածների: Ռուսական հարվածներն ավերիչ են եղել․ հաղորդվում է 200-ից ավելի զոհերի մասին։

Ինչպես գրում է աղբյուրը, Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումից հետո ռուսական զինված ուժերը Սիրիայի հյուսիսում ուժեղացրել են իրենց օդային ակտիվությունը, հատկապես՝ Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկանների տեղափոխման մասին տեղեկությունների ի հայտ գալուց հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում