Էրդողանը կոչ է արել քննարկել Կիպրոսում երկու պետությունների ստեղծման «իրատեսական առաջարկը»

Էրդողանը կոչ է արել քննարկել Կիպրոսում երկու պետությունների ստեղծման «իրատեսական առաջարկը»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ ժամանակն է քննարկել մասնատված Կիպրոսում երկու պետությունների ստեղծման իրատեսական առաջարկը՝ հավելելով, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միակողմանի ջանքերը բավարար չեն այդ հարցին լուծում գտնելու համար, գրում է Ahval-ը՝ թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը հղումով։

Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է հրաժարվել այդ հարցի վերաբերյալ հին բնութագրումներից, որոնք մշտապես ձախողել են Կիպրոսի ճգնաժամի արդարացի և կայուն լուծումներ պահանջող կիպրոսցի թուրքերի ջանքերը։

Էրդողանը նաև նշել է, որ «ակնհայտորեն, կիպրոսցի հույներն չեն ցանկանում կղզին բաժանել թուրքերի հետ»։

«Լուծման հիմքը, որի դեպքում երկու կողմերն էլ կապրեն խաղաղության, բարգավաճման և անվտանգության պայմաններում, պետք է հիմնված լինի իրողությունների վրա։ Մենք կարծում ենք, որ երկու պետությունների ստեղծան մասին հարցը պետք է քննարկման դրվի։ Մեր նպատակն է բարձրացնել կիպրոսցի թուրքերի կենսամակարդակը և թույլ տալ նրանց ավելի մեծ վստահությամբ նայել ապագային»,- ասել Է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում