Ֆրանսիայի ՆԳ նախարարը Թուրքիային արգելել է «միջամտել իր երկրի ներքին գործերին»
27/10/2020 18:08
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերար Դարմանինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆրանսիական ապրանքները բոյկոտելու մասին հայտարարությունից հետո երեքշաբթի Թուրքիային արգելել է միջամտել իր երկրի ներքին գործերին, գրում է almasdarnews.com կայքը։
«Բնական է՝ ցնցված ենք, որ արտաքին ուժերը միջամտում են Ֆրանսիայի ներքին իրադարձություններին»,- նշել է Դարմանին՝ հավելելով, որ նկատի ունի Թուրքիային և Պակիստանին, որոնց խորհրդարանները հավանություն են տվել բանաձևին, որը կառավարությանը ստիպում է Փարիզից հետ կանչել իրենց պատվիրակին։
«Թուրքիան չպետք է խառնվի Ֆրանսիայի ներքին գործերին»,- ընդգծել է Դարմանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում