ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Ինչպես հաղորդում է Պետքարտուղարության կայքը, Պոմպեոն ճնշում է գործադրել առաջնորդների վրա՝ կոչ անելով հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու իրենց պարտավորվածություններին և հետևել ԼՂ հիմնախնդրի դիվանագիտական կարգավորման հասնելու սկզբունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

«Պետքարտուղարը շեշտել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նա ընդգծել է Մոսկվայում հոկտեմբերի 1-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածության իրականացման կարևորությունը, որը վերահաստատվել է հոկտեմբերի 17-ին Փարիզի կողմից արված հայտարարությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարության համաձայն»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում