Սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար

Սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹրքամետ «Սուլթան Մուրադ» խմբավորման կազմում ընդգրկված սիրիացի գրոհայինը Ամին Իմադ աս-Սաիդը սաուդական «Ալ-Հադաս» հեռուստաալիքի եթերում պատմել է, որ սիրիացի գրոհայիններն Ադրբեջանի կողմից կռվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գտում:

Ինչպես հաղորդում է EADaily-ն, սիրիացու խոսքով՝ գրոհայիններին հավաքագրում են տարբեր սիրիական խմբավորումներից: Նրանց հազարներով Թուրքիայով տեղափոխում են Ադրբեջան: «Հավաքագրողները հետևյալ պայմաններն են առաջարկում. «գործուղումը» տևում է 3 ամիս, պարգևատրումը կազմում է ամսական 2000 դոլար: Լիբիա պատերազմի մեկնողներին 1500 դոլար էր առաջարկվում, իսկ «ծառայության» ժամկետը վեց ամիս էր»»,– համեմատականներ է տարել աս-Սաիդը:

Նա պատմել է, որ վարձկանները մեծ կորուստներ են կրում Ղարաբաղում հայ զինվորների դեմ մարտերում:

Վերջինս հայտնել է, որ նախքան «Սուլթան Մուրադ» խմբավորման կազմում ընդգրվելը նախապատրաստում էր անցել սիրիական Աֆրինում՝ թուրք մասնագետների ղեկավարության ներքո: Այն ժամանակ նա ամսական 350 թուրքական լիրա (45 դոլար) աշխատավարձ է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում