«Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու

«Ժողովուրդ». Ուշագրավ փաստեր. ինչու է Թուրքիան սիրիացի վարձկաններին Ադրբեջան ուղարկում` հայերի դեմ կռվելու

«Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին խոստանում են մի քանի հազար դոլար գումար, սակայն վճարում են 400 դոլար, որը Թուրքիայի նվազագույն աշխատավարձից ցածր է, և նրանց ուղարկում են կռվելու Ադրբեջանի համար ամենավտանգավոր տարածքներում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին նշում է լրագրող Անհար Կոչնևան:

Նա ուկրաինուհի լրագրող է, որը առևանգվել էր Սիրիայում իսլամիստների կողմից դեռ 2012 թվականին երկրում կատարվող իրադարձությունների ժամանակ, երբ, որպես լրագրող, լուսաբանում էր այն և կարողացավ ներկայացնել, թե ինչ իրավիճակ է Սիրիայում:

«Ես գիտեմ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Իդլիբից է վարձկաններ ուղարկում Ադրբեջան: Երբ Սիրիայի բանակն ամբողջությամբ ազատագրի Իդլիբը, այնտեղի բոլոր հանցագործները կփախչեն Թուրքիա: Իսկ նրանք Էրդողանին այնտեղ պետք չեն, այդ պատճառով նա նրանց մի մասին Լիբիա է ուղարկել, մի մասին՝ Ադրբեջան: Որքան շատ այնտեղ մահանան, այնքան ավելի քիչ Թուրքիա կգնան»,-նկատեց նա:

Հավելենք, որ օրեցօր նոր տվյալներ են ի հայտ գալիս սիրիացի վարձկանների՝ Ադրբեջանում՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմին մասնակցելու մասին, սակայն Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել այն»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում