Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված

Պուտինը հիշեցրել է՝ մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրական է գնահատել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին սովետական և գերմանա-նացիստական կողմերի գործողությունները համեմատելն և նույնականացնելն արգելելու վերաբերյալ ներկայացված առաջարկը:

Ինչպես տեղեկանում ենք Կրեմլի տարածած պաշտոնական հաղորդագրությունից, Պուտինը ողջունել է առաջ քաշված գաղափարը՝ կոչ անելով այդ հարցում չափազանց ուշադիր ու գրագետ գործել:

«Համաձայն եմ ձեր առաջարկների հետ, անհրաժեշտ է, իհարկե, գրագետ գործել, բայց՝ անել դա: Բայց եթե մի շարք երկրներում Հայոց Ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն է նախատեսված, մեզ հավանաբար Աստված ուղղորդեց, որպեսզի ոչ այնքան վաղ անցյալի ճշմարտությունը պաշտպանելու համար համապատասխան մեխանիզմներ ներդնենք»,- ասել է Պուտինը՝ ՌԴ նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նիստում ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Ելենա Յամպոլսկայայի ներկայացրած առաջարկի քննարկման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում