Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2241 դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանում հոկտեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2241 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 651-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 1243 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հոկտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 352 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1595-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 694 է, ընդհանուր առողջացածներինը՝ 52 508, փաստացի բուժվողներինը՝ 28 548 (ավելացել է 1521-ով): Մեկ օրում արվել է 4695 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 387633 թեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում