Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ

Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՖրանսիան նախօրեին Եվրամիության գործընկեր առաջնորդներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը կասկածի տակ դրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը և կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Այս մասին գրում է Reuters-ը։

«Ֆրանսիան միավորված է, Եվրոպան միավորված է: ԵՄ խորհրդի հաջորդ նիստում Եվրոպան պետք է որոշումներ կայացնի, որոնք թույլ կտան ուժեղացնել Թուրքիայի հետ ուժային հավասարակշռությունը՝ ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները», – ասել է օրենսդիրներին Առևտրի նախարար Ֆրանկ Ռիեստերը՝ առանց մանրամասնելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում