Ֆրանսիան կոչ է անում ԵՄ-ին միջոցներ ընդունել Թուրքիայի դեմ
28/10/2020 12:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Ֆրանսիան նախօրեին Եվրամիության գործընկեր առաջնորդներին կոչ արեց միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը կասկածի տակ դրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը և կոչ արեց բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Այս մասին գրում է Reuters-ը։
«Ֆրանսիան միավորված է, Եվրոպան միավորված է: ԵՄ խորհրդի հաջորդ նիստում Եվրոպան պետք է որոշումներ կայացնի, որոնք թույլ կտան ուժեղացնել Թուրքիայի հետ ուժային հավասարակշռությունը՝ ավելի լավ պաշտպանելու իր շահերն ու եվրոպական արժեքները», – ասել է օրենսդիրներին Առևտրի նախարար Ֆրանկ Ռիեստերը՝ առանց մանրամասնելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում