Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ադրբեջանի ԶՈՒ-ն, նախնական տվյալներով, թիրախավորել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

«Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից թշնամին հրետակոծում է մայրաքաղաք Ստեփանակերտը։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ Ստեփանակերտում օդային տագնապ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում