Իսրայելը կարող է գնել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը․ լրատվամիջոցներ

Իսրայելը կարող է գնել ԱՄՆ-ի զինանոցի ամենահզոր ոչ միջուկային ռումբը․ լրատվամիջոցներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻսրայելական Channel 12 ալիքը հաղորդել է, որ Իսրայելը շուտով կարող է ձեռք բերել այսպես կոչված «բոլոր ռումբերի մայր» կոչվող ռումբը, որը Միացյալ Նահանգների զինանոցի ամենամեծ ոչ միջուկային ռումբն է։

Ալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամները, ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցություններից, օրինագիծ են ներկայացրել Իսրայելին ռումբերի վաճառքի մասին։

Նշվում է, որ երկու քաղաքական կուսակցությունները դիմել են Միացյալ Նահանգներից դուրս զենքի վաճառքն արգելող օրենքները փոխելու խնդրանքով և թույլատրել դրանց վաճառքը միայն Իսրայելին՝ բացառելով աշխարհի այլ երկրներին վաճառքը, որպեսզի պահպանեն զենքի որակական առավելությունը Մերձավոր Արևելքում:

Ալիքը նշել է, որ GBU-57 անվանումը ստացած ռումբը 14 տոննա է կշռում և կարող է մինչև 60 մետր խորությամբ թափանցել գետնի տակ: Այն ԱՄՆ-ի զինանոցում ամենախոշոր ոչ միջուկային ռումբն է, որը կարող է վնաս հասցնել իրանական միջուկային օբյեկտներին:

Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բեննի Գանցը անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակմի շարք ռազմական համաձայնագրեր է կնքել ամերիկյան կողմի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում