Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել

Առաջնագծի հոգևորականներից Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱռաջնագծի հոգևորականներից 31-ամյա Հայր Գեղարդ աբեղա Հովհաննիսյանը վիրավորում է ստացել։ Տավուշի թեմից հայտնում են, որ ինչպես Ապրիլյան քառօրյա պատերազմում, Հայր Սուրբն այս օրերին նույնպես առաջնագծում էր։ Ավելի վաղ Հայր Գեղարդի զարմիկն էր զոհվել:

Հայր Սուրբը համարում է, որ իր հետ ամեն ինչ լավ է և շուտով կվերադառնա ռազմաճակատ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում