Արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ

Արգենտինահայերը բողոքի ցույց են իրականացրել Իսրայելի դեսպանատան մոտ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱրգենտինայում գործող հայկական միությունների և հաստատությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 27-ին բողոքի երթ են իրականացրել դեպի Իսրայելի դեսպանատուն, որի դիմաց տեղի է ունեցել լայնամասշտաբ հանրահավաք:

Ինչպես փոխանցում է Diario Armenio-ն, ցույցի մասնակիցները կոչով դիմել են Իսրայելի ներկայացուցիչներին՝ պահանջելով աջակցություն չցուցաբերել Ադրբեջանին և բարձրաձայնելով, որ Ադրբեջանն օգտագործում է իսրայելական զենքը հայ ժողովրդին սպանելու համար:

«Հայ ժողովուրդն ու հրեա ժողովուրդը եղբայրացել են նույն պատմական ողբերգությամբ: Պահանջում ենք Իսրայելի կառավարությունից կասեցնել զենքի և ռազմական տեխնոլոգիաների վաճառքն այն երկրներին, որոնք ցանկանում են ևս մեկ ցեղասպանություն իրականացնել»,- ասել են ցույցի մասնակիցները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում