Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ

Ադրբեջանի ԶՈՒ-երը ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ. ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՌադիոհետախուզական տվյալների համաձայն թուրք-ադրբեջանական վարձկանների, ահաբեկիչների մարտավարությունն ու հեռախոսազրույցները վերլուծելով և հետախուզական փաստերը համադրելով, ակնհայտ է դարձել, որ վերջին օրերին հայկական ստորաբաժանումների կողմից առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակներով հետ քաշվելու արդյունքում, տվյալ հատվածներում Արդբեջանի զինված ուժերը ջանադրաբար ստեղծում են ահաբեկչական խմբավորումների բազաներ։ Այս մասին ասվում է Արցախի ՊԲ տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ ՊԲ-ի՝ դրանց գործողությունները կարող են ավելի սրել և ապակայունացնել իրավիճակը ոչ միայն Հայաստանի և Արցախի սահմաններում, այլ նաև լուրջ վտանգ ներկայացնել ամբողջ տարածաշրջանի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում