Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները

Լավրովը ֆրանսիացի պաշտոնակցի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է կայացել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի հարցով նախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ:

«Զրույցի ընթացքում նախարարները հանգամանորեն քննարկել են իրավիճակի զարգացումը ղարաբաղյան հակամարտության գոտում, լուրջ մտահոգություն են հայտնել չդադարող լայնամասշտաբ մարտական գործողությունների առնչությամբ և կողմերին կոչ են արել լիովին դադարեցնել կրակն ու հասնել լարվածության ապաէսկալացիայի: Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական կարգավորմանն այլընտրանք չլինելու հանգամանքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտությունը: Քննարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լավրովն ու Լե Դրիանն ընդգծել են հակամարտող կողմերի քաղաքական կամք դրսևորելու կարևորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում