Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Իտալիայի Պալերմո քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը: Այս մասին հայտնեցին Իտալիայում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանատան տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշված է. «Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը այսօր միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:

Շնորհակալություն, Պալերմո, արժեքների կողքին լինելու համար»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում