«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ

«Հրապարակ». Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ

«Մեր տեղեկություններով՝ ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ օրվանից Գագիկ Ծառուկյանը սկսել է աշխատել օտարերկրյա գործընկերների հետ:

Մասնավորապես, ակտիվ շփումների մեջ է ՌԴ իր գործընկերների հետ՝ Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավար կազմի, Պետդումայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար հեռախոսազրույցներ է ունենում, քննարկում են Արցախում եւ Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը:

Հիշեցնենք, որ, դեռեւս անազատության մեջ, Ծառուկյանն ուղերձ էր հղել, որտեղ նշել էր, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել ՀՀ բնական դաշնակից ՌԴ-ի հետ լիարժեք հարաբերությունները՝ որպես տարածաշրջանում անվտանգության կարեւորագույն գործոնի: Ի դեպ, այսօր ԲՀԿ-ից մեծ պատվիրակություն է մեկնում Մոսկվա՝ հանդիպումների»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում