Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին

Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amՈւրուգվայի չորս նախկին նախագահներ չորեքշաբթի օրը իրենց «պատմական համերաշխությունն» են հայտնել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում:

Այդ մասին գրել է Infobae պարբերականը։

Հայտարարության ներքո ստորագրած Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015) կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության վերջնական կարգավորման ու խաղաղության հասնելու համար բանակցությունների վերսկսման ցանկություն են հայտնել։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Խոսե Մուխիկան նախորդ տարի հանդիպում էր ունեցել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։

Պարբերականն այդ հրապարակման մեջ պատմում է նաև Ադրբեջանի կողմից Ստեփանկերտի ծննդատան ռմբակոծությանը, հրապարակել լուսանկարներ ռմբակոծված հիվանդանոցից ու քաղաքացիական ենթակառուցվածքներից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում