ԵՄ-ն մինչև տարեվերջ գնահատական կտա Թուրքիայի այժմյան վարքագծին. Եվրոպական խորհրդի նախագահ

ԵՄ-ն մինչև տարեվերջ գնահատական կտա Թուրքիայի այժմյան վարքագծին. Եվրոպական խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչև տարեվերջ գնահատական է տալու Թուրքիայի ցուցաբերած այժմյան վարքագծին, գրում է greekcitytimes.com կայքը։

Եվրախորհրդի ղեկավարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր ֆրանսիացի գործընկերոջ նկատմամբ թույլ տված մեկնաբանություններն անհանդուրժելի է որակել։

«Դրական օրակարգ սահմանելու փոխարեն՝ Թուրքիան ընտրում է սադրանքների, Միջերկրական ծովում միակողմանի գործողությունների, իսկ այժմ էլ վիրավորանքների ուղին։ Այս ամենն անհանդուժելի է»,- իր թվիթերյան էջում գրել էր Շառլ Միշելը։

Հիշեցնենք, որ Մերձավոր Արևելքի հասարակական և քաղաքական շրջաններում վերջին օրերին տարածվում են Ֆրանսիան և ֆրանսիական ապրանքները բոյոտելու կոչեր: Շրջանի բնակիչների դժգոհության պատճառը նախագահ Մակրոնի հայտարարությունն է այն մասին, որ Ֆրանսիան չի հրաժարվի խոսքի ազատությունից, այդ թվում՝ Մոհամեդ մարգարեի ծաղրանկարներից: Այդ հայտարարությունից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորուրդ է տվել «ստուգել հոգեկան առողջությունը»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում