Իրանը վերանորոգում է Նաթանզի միջուկային կենտրոնը. Associated Press

Իրանը վերանորոգում է Նաթանզի միջուկային կենտրոնը. Associated Press

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱմերիկյան Associated Press գործակալությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, որ Իրանը Նաթանզի միջուկային կենտրոնի ներսում սկսել է կառուցել նոր միջուկային օբյեկտ, ինչը տեղի է ունենում հուլիսին Նաթանզում կատարված հզոր պայթյունից հետո:

Լուսանկարներում երևում է, որ օգոստոսից սկսած՝ Իրանը նոր ճանապարհ է կառուցել դեպի Նաթանզի հարավ:

Իրանը դեռևս չի մեկնաբանել ամերիկյան լրատվական գործակալության հրապարակումը: Միջուկային զենքի չտարածման հետազոտությունների Ջեյմս Մարտին անվան կենտրոնի վերլուծաբանները վստահ են, որ ներկայում տեղանքում փորման աշխատանքներ են ընթանում:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին նշել է, որ գործակալության տեսուչները տեղյակ են շինարարական աշխատանքներից: Նա բացատրել է, որ Իրանը տեղեկացրել է իրենց տեսուչներին, որոնք շարունակելու են զննել տարածքը՝ չնայած միջուկային համաձայնագրի ձախողմանը:

«Դա նշանակում է, որ նրանք սկսել են, բայց դեռևս չեն ավարտել: Սա երկար գործընթաց է»,- նշել է Գրոսին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում