AM | RU
USD
EUR
RUB

«Մոսկվան պատրաստ է Փարիզի և այլ գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը»․ Պուտին

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՄոսկվան պատրաստ է Փարիզի և այլ արտասահմանյան գործընկերների հետ ահաբեկչության դեմ պայքարում ամենասերտ փոխգործակցությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված հեռագրում, Կրեմլի մամուլի ծառայությանը հղումով գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նա ցավակցություն է հայտնել Ֆրանսիայի առաջնորդին Ֆրանսիայում «ահաբեկչական հարձակումների ողբերգական հետևանքների կապակցությամբ»:

«Հատուկ վրդովմունք է առաջացնում եկեղեցու պատերի ներսում կատարված ցինիկ ու դաժան հանցագործությունը։ Մենք հերթական անգամ համոզվեցինք, որ ահաբեկիչներին բացարձակապես խորթ են մարդկային բարոյականության հասկացությունները։ Ակնհայտ է, որ միջազգային ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է համաշխարհային հանրության ջանքերի իրական միավորում»,- մամուլի ծառայությունում մեջբերել են Պուտինի խոսքերը:

Կրեմլի հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ պետության ղեկավարը «հաստատել է հակաահաբեկչական գործունեության բոլոր ուղղություններով ֆրանսիական և այլ արտասահմանյան գործընկերների հետ ամենասերտ փոխգործակցությանը ռուսական կողմի պատրաստակամությունը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել էր Նոտր Դամ եկեղեցու մոտ գտնվող մարդկանց վրա։

Միջադեպը տեղի էր ունեցել առավոտյան ժամը 9:00-ին: Տաս րոպե անց հանցագործին հաջողվել էր բռնել: Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։

Ավելի ուշ Ֆրանսիայի հարավային Ավինյոն շրջանում տղամարդը փորձել էր հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա և դանակահարել նրանց։

Լրահոս
Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով Գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել Դադարեցնում եմ հացադուլը, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն. Կիմ Բալայան Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել Պահանջում ենք ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին. մտավորականները երթ իրականացրին (տեսանյութ) «ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարար Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 29 Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր» Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել Անհետ կորած ու գերի զինծառայողների ծնողների ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ) Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր. Հրաչ Բերբերյան Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Սաթիկ Սեյրանյան Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է «Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան «Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանությունները «մոբը» դարձրել են քաղաքական գործիք «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով» «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 28
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan