Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 դեպք

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանում հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2398 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87 432-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1300 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հոկտեմբերի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 358 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 32 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1658-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1059 է, ընդհանուր առողջացածներինը՝ 54 316, փաստացի բուժվողներինը՝ 31 458 (մեկ օրում ավելացել է 1307-ով): Մեկ օրում արվել է 4936 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 397 596 թեստ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում