AM | RU
USD
EUR
RUB

«Ալիևի խաղաղության ծրագրում խարդավանք կա. դրա նպատակն արցախահայերի ամբողջական շրջափակումն է»․ Կոնստանտին Զատուլին

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Взгляд պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումներին և մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։

Պետդումայի ներկայացուցչի խոսքով՝ Ալիևի այս առաջարկի հետևում խարդավանք կա, քանի որ միայն Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողություն ունենալով՝ Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։

«Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են հանդիսանում»,- նշել է Զատուլինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմամբ։

Զատուլինի խոսքով՝ Ալիևի այս առաջարկությունը տարբերվում է անգամ 2011 թվականին սահմանված Կազանյան բանաձևից, ըստ որի նախատեսվում էր, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանին սկզբում հանձներ «անվտագության գոտու» հինգ շրջան, իսկ Լաչինի և Քարվաճառի ճակատագիրն ավելի ուշ պետք է որոշվեր: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, սակայն, հիմա առաջարկում է «շրջանները հրադադարի դիմաց» գործարքը, սակայն եթե կողմերը այդ տարածքի կարգավիճակի շուրջ համաձայնության չեն եկել, ապա Ադրբեջանը որոշ ժամանակ անց ռազմական գործողությունները վերսկսելու առիթ կգտնի։

«Հիմա պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել Լեռնային Ղարաբաղը և փոխարենը դրա կարգավիճակի վերաբերյալ հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ կյանքի մասին խոսերը ոչինչ չարժեն»,- ընդգծել է Զատուլինը:

Վերջինիս կարծիքով՝ Ալիևի առաջարկները երկու նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ և երկրորդ՝ ձևացնել, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դադարեցման գաղափարից:

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը, իր հերթին, վստահ է, որ Հայաստանը և Արցախը չեն ընդունելու Բաքվի առաջարկը, քանի որ այժմ ռազմական հաղթանակի հույս ունեն, իսկ ռազմական հաղթանակ նշանակում է հայերով բնակեցված ռազմավարական տարածքների և Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցքների պահպանում։

Մարկովի խոսքով՝ հայերը հույս ունեն իրավիճակն իրենց օգտին զարգացնել և Ռուսաստանին իր կողմը քաշել։

«Այն որ հայերը համառություն են ցուցաբերելու Լաչինի և Քարվաճառի շրջաններում, լիովին ակնհայտ է։ Հայերը Ղարաբաղում ոչնչացման վտանգի տակ են և միջանցքների առկայությունը նրանց համար կենսական նշանակություն ունի։ Այնպես որ կռիվն այստեղ, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է»,- նշել է փորձագետը։ 

Լրահոս
Ռուս խաղաղապահների հերթական խումբը Ղարաբաղ է ժամանել Ադրբեջանի տարածքով Գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ փորձում է մանիպուլացնել Դադարեցնում եմ հացադուլը, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը կրելու է ամբողջական պատասխանատվություն. Կիմ Բալայան Փաշինյանն այսօրվա գրառմամբ ուղղակիորեն ընդունում է Այսօր ՀՀ-ում իշխանություն գոյություն չունի. Մհեր Մկրտչյան (տեսանյութ) Ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել Պահանջում ենք ստիպել Ադրբեջանին ազատել հայ գերիներին. մտավորականները երթ իրականացրին (տեսանյութ) «ԵՄ-ն, չդատապարտելով Թուրքիային, թույլ է տալիս կարծել, որ կարող է շարունակել ներկայիս վարքագիծը»․ Հունաստանի ԱԳ նախարար Կոչ ենք անում մեր հայրենակիցներին իրենց մասնակցությունն ունենալ այս կարևորագույն հարցի լուծմանը. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 29 Հենց հիմա մեր զորքը պետք է տանել, տեղադրել ադրբեջանական զորքի դիմաց Պատերազմի ընթացքում Վ. Մանուկյանը և Դ. Շահնազարյանը հանդես եկան փրկօղակ լուծման առաջարկով. «Այլընտրանքային նախագծեր» Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի Ու՞մ շնորհակալ լինեն, գերագույն գլխավոր հիստերիկի՞ն, ով աղետ բերեց իրենց գլխին Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների մասին. դրա համար ժամկետներ են սահմանվել Անհետ կորած ու գերի զինծառայողների ծնողների ակցիան Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ Մեր տղերքին կվերադարձնենք, հետո կլուծենք սրանց հարցերը. Ռ. Մխիթարյան (տեսանյութ) Մոտ 1000-1200 հեկտար նռան այգիներ ենք կորցրել, 45-50 հազար հեկտար` հացազգիների դաշտեր. Հրաչ Բերբերյան Ռուսական կործանիչները հարվածել են Լաթաքիայում ջիհադական հենակետերին Այսօր Հայաստանում չկա իշխանություն, որ ի վիճակի է զբաղվել գերիների խնդրով ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին կմասնակցեն տեսակոնֆերանսի Մտավորականները ակցիա են անում Շառլ Ազնավուրի հրապարակում. ՈՒՂԻՂ Ֆեյքերի բանակը «քսի» է տրվել նաև մեզ վրա. Զինծառայողի մայր Ուկրաինան զորավարժությունների ժամանակ օգտագործել է արցախյան պատերազմում «աչքի ընկած» թուրքական ԱԹՍ-ները. Военный Обозреватель Պետք չէ սպասել, որ Նիկոլ Փաշինյանը կմոտենա հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. Սաթիկ Սեյրանյան Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան Խմբագիրներն այցելել են հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին. ՈՒՂԻՂ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն Ժամկետային զինծառայողների ծնողները ակցիա են անում Կառավարության մոտ. ՈՒՂԻՂ Պոմպեոն հայտարարել է, որ ՌԴ-ի ու Չինաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պատճառն Իրանին ցուցաբերված աջակցությունն է «Իսրայելցի գործակալները, անկասկած, կանգնած են իրանցի գիտնականի սպանության ետևում». ամերիկացի վերլուծաբան «Փաստ»․ Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Հրապարակ». «Ֆեյքերի բանակին» փոխարինել են պետական աշխատողները «Փաստ»․ Իշխանությունները «մոբը» դարձրել են քաղաքական գործիք «Փաստ»․ Իշխանավորները մտահոգ են իրենց «ապագայով» «Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն «Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 28
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan