ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը

ՌԴ օդուժը շարունակում է Սիրիայում ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ հզոր հարվածների իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՍիրիական բանակը և իրանամետ աշխարհազորայինները Ռուսաստանի լայնածավալ օդային աջակցությամբ շարունակում են մաքրել այն շրջանները, որտեղ գործում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբերը: Խոսքը Համա, Հոմս, Ռաքա, Դեյր էլ Զոր նահանգների գյուղական վայրերի մասին է, հաղորդում է EADaily-ն՝ լիբանանյան Al-Masdar News գործակալությանը հղումով:

Նշվում է արաբական հանրապետությունում ռուսական զորքերի մոտ 20 կործանիչ-ռմբակոծիչների, ինչպես նաև Սիրիայի ՌՕՈւ մի քանի ուղղաթիռների գործարկման մասին, որոնք հարվածներ են հասցնում դիրքերի ուղղությամբ Ռաքա նահանգի անապատում և Համա նահանգի արևելքում:

Խոսքը տասնյակ սպանված ահաբեկիչների մասին է, որոնք նշված շրջաններում գործում էին առանձին շարժական խմբերով:

Սիրիական բանակն այս ամիս թեժ բախումներ է ունեցել ԻՊ-ի ահաբեկիչների հետ՝ ետ մղելով նրանց մի քանի խոշոր հարձակումներ Համա և Հոմս նահանգների սահմանին: Տեղեկություն է ստացվել կառավարական զորքերի ուղղությամբ ահաբեկիչների կողմից ուժեղ հարձակումների մասին Ալ Սաան շրջանում՝ Համայի հարավ-արևելքում: Նշվում է նաև, որ գրոհայինների հարձակումներն այնքան լայնածավալ են եղել, որ պահանջվել է աջակցություն ցամաքում և օդից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում