ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ

ՌԴ փոխարտգործնախարարը չի բացառել ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում չեն բացառում, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում կռվող Սիրիայից և Լիբիայից բերված վարձկանները կարող են ներթափանցել Ռուսաստան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նման վտանգը հերքել, անկասկած, չի կարելի»,- գործակալության հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:

Նրա խոսքով՝ ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում. կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ պոտենցիալ ռիսկերը:

ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն ավելի վաղ հայտարարել էր, որ ըստ իրենց տեղեկությունների, հակամարտության գոտի են ակտիվորեն բերվում վարձկաններ Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական կազմակերպություններից, ընդ որում՝ խոսքն արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում