Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Հունաստանը կարծում է, որ վաղ թե ուշ ԵՄ-ն ստիպված կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵվրամիությունը վաղ թե ուշ կընթարվի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության հետ, քանի որ Անկարան դժվար թե հրաժարվի Միջերկրական ծովում իր վարքից: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գերմանական «Մարշալի ֆոնդի» տեսասեմինարի ժամանակ նման կարծիք է հայտնել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը:

«Ես հասկանում եմ որոշ եվրոպացի գործընկերների մտահոգությունը Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ: Վաղ թե ուշ, Եվրոպան կկանգնի պատժամիջոցներ կիրառելու անխուսափելիության խնդրի առաջ, քանի որ Թուրքիան դժվար թե հրաժարվի իր սադրիչ վարքից: Հետաքրքիր է, որտե՞ղ է դրա սահմանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ պետք է ոչ միայն հաշվի առնել Անկարայի բացահայտ սպառնալիքները Աթենքի և Նիկոսիայի հասցեին, այլ նաև նրա պահվածքը Փարիզի և Միջերկրական ծովի այլ խաղացողների նկատմամբ:

«Եվրոպան պետք է վերադառնա իրականություն, որոշակի գործողություններ պետք է ձեռնարկվեն Թուրքիայի դեմ»,- ասել է գերատեսչության ղեկավարը և հավելել. «Այո, ես պետք է հաշվի առնեմ ԵՄ շրջանակներում համաձայնեցման գործընթացը, բայց եթե Թուրքիայի այս պահվածքը շարունակվի, ես վախենում եմ, որ որոշ պատժամիջոցների կիրառմանն այլընտրանք չի մնա»:

Միաժամանակ նախարարը կարծիք է հայտնեց, որ Թուրքիայի տնտեսությունը գտնվում է փխրուն վիճակում, և սահմանափակումները կվնասեն այն:

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը կարծիք է հայտնել, որ Թուրքիայի կողմից ռուսական S-400 համակարգերի ձեռքբերումը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ցույց է տալիս Անկարայի հուսալիության ցածր աստիճանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում