Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար

Ֆրանսիան այժմ թիրախ է իսլամիզմի և ահաբեկչության համար. Ֆրանսիայի ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՖրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն չի բացառում, որ երեկ Նիցցայում տեղի ունեցած հարձակման նման միջադեպեր կարող են կրկնվել: Նրա խոսքով՝ Ֆրանսիան, ինչպես և շատ այլ երկրներ թիրախ են իսլամիզմի և ահաբեկչության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք պատերազմի մեջ ենք ընդդեմ թշնամու, որը միաժամանակ ներքին է և արտաքին: Ցավոք, պետք է հասկանալ, որ այլ իրադարձություններ, նման այս բացարձակապես ստոր ահաբեկչություններին, կան և կլինեն: Մենք պատերազմում ենք ընդդեմ իսլամիստական գաղափարախոսության»,– ասել է Դարմանեն RTL France ռադիոկայանի եթերում:

Այն հարցին՝ արդյո՞ք Ֆրանսիան աշխարհում իսլամիզմի և ահաբեկչության գլխավոր թիրախն է, նախարարը պատասխանել է, որ երկիրը, հնարավոր է, ոչ գլխավոր, սակայն լուրջ թիրախ է, ինչպես շատ այլ երկրներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում