Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից

Թուրքիան զորքը դուրս է բերել սիրիական Համայի ռազմակետից

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքական բանակը հինգշաբթի սկսել է դուրս բերել իր ուժերը Սիրիայի Համա նահանգի հյուսիսարևմուտքում գտնվող իր ռազմական դիտակետից, փոխանցում է almasdarnews-ը:

Համայի նահանգապետարանի դաշտային աղբյուրների համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերին նկատել է Սիրիայի արաբական բանակը: Թուրքական կողմն իր զորքերը դուրս է բերել Շեր Մաղեր ռազմակետից՝ հեռացնելով բետոնային արգելապատնեշը, որը կառուցվել էր 2018-ին զորքերն այստեղ տեղափոխելուց հետո:

Աղբյուրը հայտնում է, որ թուրքական ուժերն ուղևորվել են երկրի հարավային Իդլիբ նահանգ:

Աղբյուրը հավելում է, որ թուրքական կողմի քայլը պայմանավորված է Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացմամբ ու ռազմակետի շրջափակմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում